Երևանում սպասվում է 32 աստիճան շոգ և անձրևներ

19.06.2018, 10:34
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Երևանում սպասվում է 32 աստիճան շոգ և անձրևներ
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Այսպես, հունիսի 19–ից 23–ը գիշերը և երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում և Երևանի առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 15-20 մետր վայրկյան, առանձին վայրերում սպասվում է կարկուտ։

Քամին հարավ–արևմտյան է` 3-8 մետր վայրկյան արագությամբ պոռթկումներով։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Ցերեկը սպասվում է 30-32 աստիճան տաքություն, գիշերը` 17-19 աստիճան։ -0-