Երևանում շտապօգնության բրիգադներն ավելացել են 15–ով (ՎԻԴԵՈ)

21.08.2019, 21:11
Շտապօգնության 14 բրիգադներ մեքենաներով էլ կավելանան մարզերում։
Երևանում շտապօգնության բրիգադներն ավելացել են 15–ով (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Շտապօգնության բրիգադները Երևանում օգոստոսից ավելացել են 15–ով։ Այս մասին նախօրեին հայտնել է Արսեն Թորոսյանը Facebook–ի իր էջում։

Նախարարն այցելել է Շտապ բուժօգնության կայան և ծանոթացել կայանի մատուցած ծառայությունների որակին։

Շտապօգնության 14 բրիգադներ մեքենաներով էլ կավելանան մարզերում։

Ինչպես հայտնել է նախարարը, այս ամենը հնարավոր դարձավ կառավարության որոշմամբ առողջապահության նախարարությանը տրամադրած հավելյալ միջոցների շնորհիվ։

Բրիգադների ավելացմանն այդ միջոցներից ուղղվել է 500 միլիոն դրամ։



Թորոսյանի խոսքով, այդ ամենը բերելու է արագ կանչերին, թե հասանելիության, թե որակի բարձրացման առումով։

«Շտապօգնության բժշկական ծառայությունը համարվում է և համարվելու է բոլորի համար անվճար` այստեղ որևէ բան փոխելու մտադրություն չկա և չի լինելու»,– ընդգծել է նա։

Նախարարը շրջայց է կատարել կայանով, այնուհետև այցելել զանգերի կենտրոն, որտեղ անձամբ հետևել է, թե ինչպես են մասնագետները պատասխանում քաղաքացիների զանգերին։ -0-