Երևանում լուսացույցների աշխատանքային ռեժիմների փոփոխություն կլինի. քաղաքապետարան

20.06.2025, 11:18
Երևանում տեղի կունենան լուսացույցների  աշխատանքային ռեժիմների փոփոխություններ
Երևանում լուսացույցների աշխատանքային ռեժիմների փոփոխություն կլինի. քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում տեղի կունենան լուսացուցային օբյեկտների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ։ «Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությանն այս մասին հայտնում են քաղաքապետարանից։

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով երթևեկության փոփոխություններով պայմանավորված, ս.թ. հունիսի 19-ից կկատարվեն նաև լուսացուցային օբյեկտների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ Արշակունյաց պողոտա – Ագաթանգեղոսի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ – Արգիշտիի փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա, Պարոնյան և Լեոյի փողոցների խաչմերուկներում:


«Խնդրում ենք պահպանել երթևեկության կանոնները և երթևեկելու ընթացքում  ուշադրություն դարձնել լուսացույցների աշխատանքային ազդանշաններին»,-նշվում է հաղորդագրության մեջ։