Երևանում կբացվի «Marriott» ցանցի երրորդ հյուրանոցը (ՎԻԴԵՈ)
20:29
10 Հուլիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանում կբացվի «Marriott Courtyard» հյուրանոցը։ Այդ մասին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը հայտնել են «Marriott International» կառավարիչ խորհրդի համանախագահներ Ռայներ Սակաուն և Պենկաշ Բռլաինը, ինչպես նաև նրանց հայ գործընկերները, «Գալաքսի» ընկերության խմբի ղեկավարները։
Նրանք նախագահին են ներկայացրել Երևանում «Գալաքսի» ընկերության խմբի հետ համատեղ «Marriott Courtyard» հյուրանոցի կառուցման ծրագիրը։ Բացումը ծրագրվում է հաջորդ տարի։
Նախագահը ողջունել է Հայաստանում «Marriott International»–ի գործունեության ծրագրի ընդլայնումը, նշելով, որ երկրում խրախուսվում են օտարերկրյա ներդրումները, ինչպես նաև միջազգային ապրանքանիշերի գործունեությունը։
Հյուրերն ընդգծել են, որ իրենց համար հաճելի և հարմար է աշխատել Հայաստանում, որտեղ հյուրընկալ և բարյացակամ բնակչություն է ապրում։
«Մենք հաճույքով պատրաստ ենք ավելին անել Հայաստանում»,– ասել են նրանք։
Ներկայում Հայաստանի տարածքում գործում է «Marriott» ցանցի երեք հյուրանոց` երկուսը գտնվում են Երևանում, մեկը` Ծաղկաձորում։ -0-