Երևանում երթևեկությունը կրիտիկական է. Փաշինյանը՝ մայրաքաղաքի խցանումների մասին
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայրաքաղաքում երթևեկության խցանումները որակեց որպես կրիտիկական։
«Ես ինքս տեսնում եմ դա։ Տարօրինակ էր հեծանիվով խցանման մեջ հայտնվել այնպես, որ դժվար լինի տեղաշարժվելը։ Հանձնարարել եմ, որ աշխատանքային խումբ ստեղծվի։ Նախ պետք է գնահատենք, թե ինչն է պատճառը։ Սակայն արագ, միջանկյալ լուծումները արդյունավետ չեն լինի, երբ մեքենաների թիվն ամեն օր աճում է։ Եվ պետք է հասկանանք՝ ինչպե՞ս վարվենք այդ երևույթի հետ։ Մի տեղում լուսացույցը կարող է անջատվել, մեկ այլ տեղում՝ վթար, բայց հիմնական պատճառը Երևանում մեքենաների աննախադեպ, հսկայական քանակն է», - ասել է Փաշինյանը հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ։
Նա ասել է, որ անհրաժեշտ է մշակել այս խնդիրը լուծելու մեխանիզմ, կարող է խնդրի կարգավորման համար դժվար լուծումների անհրաժեշտություն լինի։
«Մենք պետք է որոշենք՝ ընդունե՞լ ստեղծված իրավիճակը, թե՞ ոչ։ Երևանի փողոցների կարողություններն անսահմանափակ չեն։ Այո, մենք պետք է փնտրենք կարճաժամկետ լուծումներ, բայց կարևոր է նաև դիտարկել երկարաժամկետ ռազմավարություն», - ընդգծել է վարչապետը։
Եվ պետք է հասկանանք, որ Երևանի փողոցների կարողությունները անսահմանափակ չեն։ Իհարկե, կարճաժամկետ լուծումներ պետք է գտնվեն, իսկ երկարաժամկետում պետք է հստակեցնել, թե ինչ քայլեր է անհրաժեշտ իրականացնել»,- եզրափակեց Փաշինյանը։

