Երևանում երիտասարդի սպանությունը բացահայտվել է. ոստիկանություն
11.10.2019,
12:12
Բացահայտվել է հոկտեմբերի 9-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած սպանությունը։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Բացահայտվել է հոկտեմբերի 9-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած սպանությունը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ այդ օրը ժամը 21։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 130 շենքի բակում կրակոցներ են հնչել, իսկ «Էրեբունի» ԲԿ–ից ահազանգ է ստացվել, որ հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդի մարմին, և կա վարկած, որ նա հրազենային վիրավորումներ է ստացել նշված վայրում։
Ինչպես հայտնում ոստիկանության Facebook-ի էջը, կասկածյալի ինքնությունը պարզվել է։
Գերատեսչությունը հիշեցնում է, որ հոկտեմբերի 9-ին Երևանի Անդրանիկի փողոցի 130-րդ շենքի բակում զինված միջադեպ էր տեղի ունեցել, ինչի հետևանքով Երևանի բնակիչ 29-ամյա երիտասարդ էր մահացել։
Դեպքի վայրում օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել էր հրազենի պարկուճներ ու գնդակ։ Հարուցվել է քրեական գործ։
«Միջոցառումները շարունակվում են կասկածյալին ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ»,– ասվում է հաղորդման մեջ։ -0-