Երևանում բացվել է աշխարհում ամենամեծ հայկական գորգով խաղահրապարակը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Խաչքարերի պուրակում՝ «Հանրապետության հրապարակ» մետրոյի հարևանությամբ նախօրեին բացվել է նոր խաղահրապարակ։
Այդ մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը:
«Խաղահրապարակն ամբողջությամբ պատված է EPDM տեսակի ռետինե հատակով։ Այն ունի շատ մեծ յուրահատկություն՝ աշխարհում ամենամեծ գորգն է հայկական նախշազարդերով: Նաև այստեղ բերվել վիշապաքար, որը արտիֆակտ է հանդիսանում», - ասաց Պետոյանը:
Քաղաքապետարանից հայտնում են, որ խաղահրապարակը ներառական է, անվճար, դրանից կարող են օգտվել 0-12 տարեկան երեխաները:
Պետոյանի խոսքով՝ սա հանրային խաղահրապարկների կառուցման 2-րդ մեծ նախագիծն, նախատեսվում է նաև 3-րդը, որը լինելու է Միսաք Մանուշյանի անվան պուրակում:

