Երևանում առաջին խելացի խաչմերուկն է հայտնվել (ՎԻԴԵՈ)

23.03.2018, 11:18
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է առանց խցանումների երթևեկություն ապահովելու ծրագիրը։
Երևանում առաջին խելացի խաչմերուկն է հայտնվել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է առանց խցանումների երթևեկություն ապահովելու ծրագիրը։

Ինչպես հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը, հերթական նորամուծություն է ներդրվել երևանյան խաչմերուկներից մեկում։

Արդեն մի քանի օր է՝ գործում են Գասպարյան-Երևանյան փողոցների խաչմերուկի լուսացույցերի սենսորները, և դրական փոփոխությունն արդեն ակնհայտ է։

Ուլտրաձայնային սենսորները պարզապես թույլ չեն տալիս, որ խաչմերուկում լինեն մեքենաների կուտակումներ։ Վայրկյանների ընթացքում սարքը հաշվում է տրանսպորտային միջոցները, և միանգամից լուսացույցի կարմիր լույսը փոխվում է կանաչի:

Загружается новость ... "Право"

Հաղորդման մեջ նշվում է, որ սա հանրապետության առաջին խելացի խաչմերուկն է, որտեղ խցանումները բացառված են։

Ուլտրաձայնային սենսորները նորույթ են ոչ միայն Հայաստանում, այլև՝ տարածաշրջանում։

Պետք է նշել, որ դրանք արտադրվում են Հայաստանում։

Ճանապարհային ոստիկանությունը հետազոտություններ է կատարում մայրաքաղաքի մի քանի այլ խաչմերուկներում նույնպես ուտրաձայնային սենսորներ տեղադրելու ուղղությամբ։ -0-