Երևանում 4–ամյա երեխայի կյանքը փրկվել է պարեկների արագ արձագանքման շնորհիվ (ՖՈՏՈ)
06.10.2025,
21:17
Երևանում պարեկների արագ արձագանքման շնորհիվ փրկվել է 4–ամյա երեխայի կյանքը․ ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում պարեկների արագ արձագանքման շնորհիվ փրկվել է 4–ամյա երեխայի կյանքը։

Ինչպես հայտնում է ոստիկանությունը, հոկտեմբերի 5-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներին մայրաքաղաքի Ծարավ Աղբյուրի-Աճառյան փողոցների խաչմերուկում ծառայություն իրականացնելիս մոտեցել է մի ավտոմեքենա, որով ամուսիններն իրենց 4-ամյա երեխային շտապ տեղափոխում էին բժշկական կենտրոն։

Նրանք պարեկներից օգնություն են խնդրել՝ հայտնելով, որ 4-ամյա երեխան անզգուշաբար ընկել է, վնասվել ու արնահոսում է։
Պարեկներն արագ երեխային տեղափոխել են բժշկական կենտրոն։ Երեխայի կյանքը փրկվել է։

