Երևանցիներն ազատվեցին աղբահանության համար 2025թ. հունվարից հուլիսի 31-ը հաշվարկված տույժերից

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայրաքաղաքի բնակիչներն աղբահանության վճարները կարող են վճարել գործարկված հաշվառման նոր համակարգով, որին ինտեգրվել են մի քանի հարթակներ և վճարահաշվարկային կազմակերպություններ, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։
Արդեն իսկ հաշվարկված աղբահանության վճարի պարտքն առցանց հարթակում դիտել և համապատասխան վճարումներ հնարավոր է կատարել հետևյալ հարթակների միջոցով.
- yerevan.am
- pay.e-community.am
- «Հայփոստ»
- Еasy pay
- «Հայէկոնոմբանկ»-ի մասնաճյուղեր
Քանի որ առկա համակարգին ինտեգրված չէր առցանց վճարման հնարավորությունը, որով քաղաքացին կկարողանար վճարել աղբահանության համար՝ Երևանի ավագանու որոշմամբ բնակիչներն ազատվեցին 2025թ. հունվարից մայիս ամիսների համար՝ մինչ հուլիսի 31-ը հաշվարկված տույժերից ։
Մինչև հուլիսի 31-ը կուտակված որևէ տույժ-տուգանք չի գործելու, ամբողջը հաշվանցվելու է քաղաքացիների փաստացի աղբահանության վճարին։
Նոր մեթոդի մասին
2025 թվականից ի վեր Երևանում գործում է աղբահանության վճարների հաշվարկման նոր կարգը, որը հանգեցրել է սակագների իրական բարձրացմանը՝ 7%-ից մինչև 15%։ Նախկինում վճարը հաշվարկվում էր բնակարանում (տանը) մշտապես կամ ժամանակավորապես բնակվող քաղաքացիների թվի հիման վրա, սակայն 2025 թվականից հաշվարկը կատարվել է բնակարանի (տան) մակերեսի հիման վրա։
Բնակելի շենքերում կենցաղային աղբի հեռացման միջին դրույքաչափը որպես հիմք ընդունվել է 1 քմ-ի համար 13 դրամի չափով։ Փոփոխությունների համաձայն՝ մեկ սենյականոց բնակարանների բնակիչները միջինում կվճարեն 455 դրամ՝ 400 դրամի փոխարեն (աճը՝ 13.75%), երկու սենյականոց բնակարաններինը՝ 689 դրամ՝ 600 դրամի փոխարեն (աճը՝ 14.8%), երեք սենյականոց բնակարաններինը՝ 975 դրամ՝ 900 դրամի փոխարեն (աճը՝ 8.3%), չորս սենյականոց բնակարաններինը՝ 1287 դրամ՝ 1200 դրամի փոխարեն (աճը՝ 7.25%)։ Ինչ վերաբերում է մասնավոր բնակելի շենքերին, ապա վճարումների աճը կկազմի միջինում 180 դրամ։
Նշենք, որ նոր մեթոդաբանությամբ աղբահանության վճարների վերաբերյալ թարմացված տեղեկատվությունը երևանցիներին հասանելի դարձավ միայն մայիսի սկզբին (այս ամիսներին ուշացումը պայմանավորված էր տեխնիկական պատճառներով):