Երևանն ու Լոնդոնը մտադիր են զարգացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում

05.12.2025, 13:38
Սուրեն Պապիկյանն ընդունել է Միացյալ Թագավորության ներկայացուցիչներին
Երևանն ու Լոնդոնը մտադիր են զարգացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Միացյալ Թագավորության պաշտպանության գծով պետական նախարար, լորդ Վերնոն Ռոդնի Քոքերին և Հայաստանում բրիտանական առաջին ռեզիդենտ պաշտպանական կցորդ, մայոր Թոմաս Շորլանդ Բոլին: Այս մասին հայտնում է ՊՆ-ն։ 

Հանդիպմանը ներկա էին նաև Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանն ու Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցությանը վերաբերող հարցեր: 

Կողմերը դրական են գնահատել համագործակցության ընթացիկ մակարդակը և պատրաստակամություն հայտնել զարգացնելու այն: Երկուստեք ընդգծվել է ՀՀ-ում և ՄԹ-ում ռեզիդենտ կցորդների նշանակման կարևորությունը՝ նշելով, որ այդ քայլը կնպաստի երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հետագա ընդլայնմանը: 

Քննարկվել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: