Երևանից մեկնող և ժամանող մի շարք չվերթեր են չեղարկվել Իրանի վրա Իսրայելի հարձակման ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանից մեկնող և Երևան ժամանող մի շարք չվերթեր են չեղարկվել Իրանի վրա Իսրայելի հարձակման ֆոնին։
Իսրայելը գիշերը հարձակվել է Իրանի վրա, Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով հինգ մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել։
Թեհրանում լսվել է առնվազն վեց պայթյուն։ Ըստ Al Masirah–ի, հարվածներ են հասցվել Նաթանզ, Խորամաբադ և Համադան քաղաքներին։ Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ–ը հայտարարել է, որ Իրանը մոտ 100 անօդաչու թռչող սարք է արձակել Իսրայելի ուղղությամբ։
Ինչպես տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չբացուցակից, չեղարկվել են հետևյալ չվերթերը․
Մեկնում Երևանից
Երևան– Թել Ավիվ (հաշվարկային ժամանակ՝ 09։05, FlyOne)
Երևան – Աբու Դաբի (հաշվարկային ժամանակ՝ 10։20, Wizz Air)
Երևան–Թեհրան (հաշվարկային ժամանակ՝ 11։10, Armenia Airways)
Երևան – Դուբայ (հաշվարկային ժամանակ՝ 12։25, Fly Dubai)
Ժամանում
Աբու Դաբի – Երևան (հաշվարկային ժամանակ՝ 09։45, Wizz Air)
Դուբայ – Երևան (հաշվարկային ժամանակ՝ 11։25, Fly Dubai)
Թեհրան – Երևան (հաշվարկային ժամանակ՝ 15։10, Armenia Airways)
Թել Ավիվ – Երևան (հաշվարկային ժամանակ՝ 15։20, FlyOne)