ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի կենտրոնի երկու խաչմերուկների ճանապարհային երթևեկության փոփոխություն է կատարվել:
«2017 թվականի փետրվարի 25-ից Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց, Իտալիայի-Խորենացու- Վ. Սարգսյան փողոցների խաչմերուկներում փորձնական կարգով կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ», - նշվում է հաղորդագրության մեջ:
Փոփոխությունների արդյունքում Սայաթ-Նովայի պողոտայով՝ Մաշտոցի պողոտայից Աբովյան փողոցի ուղղությամբ և Իտալիայի փողոցով դեպի Վ. Սարգսյան փողոցի ուղղությամբ աջ եզրային 1-ին գոտով երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկներում կարող են երթևեկել միայն դեպի աջ՝ նախկինում ուղիղ կամ դեպի աջ երթևեկելու փոխարեն: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում