411.87
4.03
387.24
+17
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի բուքմեյքերական գրասենյակում սպանության մեջ մեղադրյալը ձերբակալվել է

18:58
25 Փետրվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Օրեր առաջ ոստիկանները հայտնաբերել են 2015 թ.–ի դեկտեմբերի 24–ին Երևանի բուքմեյքերական գրասենյակներից մեկում աղմկահարույց սպանության կասկածյալ Կարեն Շահինյանին։ 

Հայտնաբերվել է Երևանի բուքմեյքերական գրասենյակում աղմկահարույց սպանություն կատարողը. մանրամասներ>>

ՀՀ և ՌԴ ոստիկանության աշխատակիցների համագործակցության արդյունքում Շահինյանը հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզի Բուզուլուկ քաղաքում։

Առաջիկայում Օրենբուրգ են մեկնելու ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները և ռուսական կողմին են ներկայացնելու անհրաժեշտ փաստաթղթեր։

Այս պահին լուծվում է Շահինյանին Հայաստան արտահանձնելու հարցը։

2015 թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 11.35-ին, Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքի 1-ին հարկում գործող բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերվել էր 1987 թ. ծնված Արթուր Նազարյանի դիակը՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներով:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների շնորհիվ պարզվել էր սպանությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը՝ 1983 թ. ծնված, նախկինում դատված Կարեն Շահինյան:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել էր միջպետական հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
16:59
24 Սեպտեմբերի 2023
Երևանի մետրոնն այսօր փակ է
50
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:59
24 Սեպտեմբերի 2023
Երևանի մետրոնն այսօր փակ է
17:36
04 Օգոստոսի 2023
Fitch Ratings-ը բարձրացրել է Արդշինբանկի վարկանիշը
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը` "B+" –ից դարձնելով «BB-»
16:58
04 Օգոստոսի 2023
20 հազ. դոլարով պատրաստել են ծննդյան և մահվան կեղծ վկայականներ. բացահայտվել է միգրացիայի ոլորտում հանցավոր խմբի գործունեություն (ՎԻԴԵՈ)
20 հազ. դոլարով պատրաստել են ծննդյան և մահվան կեղծ վկայականներ ու կազմակերպել քաղաքացիների անօրինական միգրացիա դեպի Եվրոպա. ՎԻԴԵՈ
15:36
04 Օգոստոսի 2023
Համարվում է վտանգավոր սննդամթերք. պանրի արտադրություն է կասեցվել
ՀՀ–ում պանրի արտադրություն է կասեցվել
19:37
03 Օգոստոսի 2023
Ուշադրություն. օգոստոսի 5-ից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. օգոստոսի 5-ից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում. ՍԽԵՄԱ
18:03
03 Օգոստոսի 2023
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ արդեն 9-րդ օրն է՝ կանգնած է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն տեղափոխել փորձող բեռնատարների շարասյունը
14:42
03 Օգոստոսի 2023
Այսօր մինչև երեկոյան 10–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Մինչև ժամը 22։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
14:35
03 Օգոստոսի 2023
Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար
Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը` պաշտպանության փոխնախարար
13:05
03 Օգոստոսի 2023
ՀՀ–ում նախատեսվում է արգելել բոլոր տեսակի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ տարաների վաճառքը
ՀՀ–ում նախատեսվում է  արգելել բոլոր տեսակի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ տարաների վաճառքը
12:59
03 Օգոստոսի 2023
Անհրաժեշտ է լսել ԼՂ–ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պարզաբանումը՝ ինչո՞ւ նրանք չեն ապահովում հումանիտար օգնության մուտքը Ղարաբաղ. Փաշինյան
Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը միմյանց՝ 86,600 և 29,800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու պայմանավորվածությանը
16:03
02 Օգոստոսի 2023
Ջրատար է վթարվել. 24 ժամ ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջաններում, այդ թվում՝ Կենտրոնում
Ջրատար է վթարվել. 24 ժամ ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջաններում, այդ թվում՝ Կենտրոնում