Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԵՑ–ից պարզաբանում են

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Բարձրավոլտ համակարգից առաջացած խնդրի հետևանքով հոսանքազրկվել են Երևանի որոշ հատվածներ, հայտնում են ՀԷՑ–ից։
Ինչպես նշվում է ընկերության Facebook-յան էջում, այսօր՝ ժամը 17:15-ին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը չպատկանող էլեկտրահաղորդման բարձրավոլտ համակարգից առաջացած խնդրի հետևանքով հոսանքազրկվել են ընկերության սպասարկման ոլորտում գտնվող Երևան քաղաքի որոշ հատվածներ (Քրիստափորի, Տպագրիչների, Տոլստոյի փողոցներ, Տիգրան Մեծի պողոտա, Վարդաշենի, Վարդանանց, Վազգեն Սարգսյանի, Սասունցի Դավթի, Սայաթ-Նովայի, Պուշկինի, Չարենցի, Վրացյանի, Սոֆիայի փողոցներ և այլն) և 110 կՎ օդային գծեր («Վինիլ», «Կաուչուկ», «Հարավային», «Կենտրոնական 1» և «Կենտրոնական 2»):
««ՀԷՑ» ընկերության վթարավերականգնողական բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով՝ սեղմ ժամկետում բաժանորդներին ապահովելու այլնտանքային սնուցմամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։