Երևանի քաղաքապետը խոսել է քաղաքային տրանսպորտի մասին

21.01.2019, 21:59
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում պատմեց քաղաքական իշխանությունների ծրագրերի մասին։
Երևանի քաղաքապետը խոսել է քաղաքային տրանսպորտի մասին
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում պատմեց քաղաքական իշխանությունների ծրագրերի մասին։

Մասնավորապես, անդրադարձ կատարվեց քաղաքային տրանսպորտի թեմային։

Մարությանի խոսքով, տրանսպորտային հարցի լուծումը կարող է երկու տարի պահանջել։

«Նույնիսկ եթե այսօր մեզ ներկայացնեն տրանսպորտային ցանցի մշտադիտարկման և արդիականացման արդյունքները, մեզ վեց ամիս կպահանջվի դրա իմպլեմենտացիայի, ևս կես տարի` օպերատորների մրցույցի անցկացման և մեկ տարի` որպեսզի օպերատորները տրանսպորտային միջոցներ ձեռք բերեն և սկսեն աշխատել։ Միաժամանակ պետք է հաշվի առնել նաև մեր շուկայի նկատմամբ օպերատորների հետաքրքրությունը»,– ասաց Մարությանը։

«Սա համապետական մակարդակի, այլ ոչ միայն քաղաքային իշխանությունների ծրագիր է»,– ավելացրեց Մարությանը։ -0-