Երևանի փողոցներից մեկում երթևեկը կդառնա միակողմ
22.01.2026,
11:26
Շաբաթ օրվանից Երևանի փողոցներից մեկում երթևեկը կդառնա միակողմ
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի փողոցներից մեկում երթևեկությունը կդառնա միակողմ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունվարի 24-ից Համբարձումյան փողոցում՝ Բաղրամյան պողոտայից մինչև Գյուլբենկյան փողոց և Վաղարշյան փողոցից մինչև Փափազյան փողոց երթևեկությունը կկազմակերպվի միակողմ:

