«Երևանի պաշտպանության ճակատ»–ը մեղադրում է Մարությանին մանիպուլյացիների և օրենքի խախտման մեջ

12.08.2019, 18:26
Նախաձեռնող խմբում նշում են, որ քաղաքային իշխանությունները խախտել են տեղեկատվության տրամադրման` օրենքով սահմանված հնգօրյա ժամկետը
«Երևանի պաշտպանության ճակատ»–ը մեղադրում է Մարությանին մանիպուլյացիների և օրենքի խախտման մեջ
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. «Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնությունը երկուշաբթի բողոքի ակցիա է անցկացրել Երևանի քաղաքապետարանի առջև` մեղադրելով քաղաքագլուխ Հայկ Մարությանին մանիպուլյացիների և տեղեկության տրամադրման օրենքի խախտումների մեջ։

Նախաձեռնող խմբում նշում են, որ քաղաքային իշխանությունները խախտել են տեղեկատվության տրամադրման` օրենքով սահմանված հնգօրյա ժամկետը` պատասխանելով, որ Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք», «Սանիթեք ինթերնեյշնալ» ընկերությունների միջև կան որոշակի խնդիրներ (այդ թվում` դատական գործեր), ուստի նպատակահարմար չեն գտնում ներկայում տեղեկատվության տրամադրումը՝ նպատակ ունենալով լրացուցիչ դժվարություններ չստեղծել:

Загружается новость ... "Право"

«Երևանի պաշտպանության ճակատ»–ը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կոպտորեն խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջները և ապօրինի մերժել է տեղեկատվության տրամադրումը, որը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ:

«Միևնույն ժամանակ՝ քաղաքապետ Հայկ Մարությանի, քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի և քաղաքապետի մամլո խոսնակի կողմից ՝ պայմանագրի առանձին հատվածներին հղում անելով ՝ հարցազրույցների, ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցներով աղբահանության թերացման ողջ պատասխանատվությունը դնելը «Սանիթեքի» վրա՝ համարում ենք հասարակական կարծիքը մանիպուլացնելու անհաջող և դատապարտելի փորձ»,– նշվում է հաղորդման մեջ։

Միաժամանակ նախաձեռնության հեղինակները հայտնում են, որ Երևանի պաշտպանության ճակատը պատրաստվում է դատական հայց ներկայացնել դատարան՝ պահանջելով նշված տեղեկատվության տրամադրումը:

«Միաժամանակ հրավիրում ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը՝ Երևանի քաղաքապետարանի կողմից թույլ տրված օրինախախտումների վրա և հորդորում ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ»,– ասվում է տարածած հայտարարությունում։ -0-