Երևանի կենտրոնում հոկտեմբերի 10–12–ը փողոցներ կփակվեն «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության միջոցառումների կապակցությամբ

10.10.2025, 20:25
«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության միջոցառումների կապակցությամբ հոկտեմբերի 10–12–ը կփակվեն Երևանի կենտրոնի մի շարք փողոցներ
Երևանի կենտրոնում հոկտեմբերի 10–12–ը փողոցներ կփակվեն «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության միջոցառումների կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության միջոցառումների կապակցությամբ հոկտեմբերի 10–12–ը կփակվեն Երևանի կենտրոնի մի շարք փողոցներ։

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:00-ից մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 06:00-ն, փակ են լինելու Հանրապետության հրապարակ մտնող Տիգրան Մեծի պողոտան և Նալբանդյան փողոցը։

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 09:00-ից մինչև 24:00-ն, երթևեկության համար փակ է լինելու Հանրապետության հրապարակն ամբողջությամբ։

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:00-ից մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 24:00-ն, փակ է լինելու Սախարովի հրապարակն ամբողջությամբ։

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 06:00-ից մինչև 24:00-ն, երթևեկության համար փակ կլինեն նաև Հյուսիսային պողոտային հարող Տերյան և Պուշկինի փողոցները։