Երևանի կենտրոնի շինհրապարակում աղյուսե պատ է հայտնաբերվել․ շինարարական աշխատանքները դադարեցվել են
18.03.2025,
11:48
Մասնագետներին հանձնարարվել է սահմանել հնագիտական հսկողություն

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հանրապետության փողոցում /Ֆիրդուսի թաղամաս/ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է աղյուսե պատ, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից շինարարական աշխատանքները տվյալ տեղամասում դադարեցվել են։
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետներին հանձնարարվել է տեղում ուսումնասիրել իրավիճակը և հետագա աշխատանքների համար սահմանել հնագիտական հսկողություն», – նշվում է ԿԳՄՍՆ–ի հայտարարության մեջ։