Երևանի Կենտրոնի փողոցներից մեկում երթևեկը կդառնա միակողմանի

13.06.2025, 11:32
Երթևեկի կազմակերպման փոփոխություն կլինի Երևանի Կենտրոնի փողոցներից մեկում
Երևանի Կենտրոնի փողոցներից մեկում երթևեկը կդառնա միակողմանի

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի Կենտրոնի փողոցներից մեկում հունիսի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Մասնավորապես՝ Տեր - Գրիգորյան փողոցում երթևեկությունը կկազմակերպվի միակողմ՝ Վազգեն Սարգսյան փողոցից դեպի Զաքյան փողոց ուղղությամբ»,-նշվում է հաղորդագրության մեջ։