Երևանի Կենտրոնի բանուկ փողոցներից մեկում երթևեկի փոփոխություն կլինի

16.06.2025, 10:18
Երևանի Կենտրոնի փողոցներից մեկում կկատարվի երթևեկի  կազմակերպման փոփոխություն
Երևանի Կենտրոնի  բանուկ փողոցներից մեկում երթևեկի փոփոխություն կլինի

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․Հունիսի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Արգիշտիի փողոցում: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

 Մասնավորապես՝ Արգիշտի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանին հարող ճանապարհահատվածում, երեք երթևեկելի գոտիներից միջինը կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար, իսկ երրորդ երթևեկելի գոտին՝ հետադարձ կատարողների համար:

 Արգիշտիի փղոոցում՝ «Նոյ» գործարանի և «Վիվասել Արմենիա» ՓԲ ընկերության գրասենյակին հարող հատվածում երթևեկությունը դեպի «Հաղթանակի» կամուրջ կկազմակերպվի երկու երթևեկելի գոտիով, որոնցից առաջին երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկել դեպի «Հաղթանակի» կամուրջ և Մաշտոցի պողոտա, իսկ երկրորդ երթևեկելի գոտին կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար:

 Այդ գոտուց հնարավոր կլինի կատարել ձախ շրջադարձ դեպի Ոսկերիչների փողոց: Հակառակ ուղղությամբ՝ «Հաղթանակի» կամրջից դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց, երթևեկությունը կկազմակերպվի երեք գոտիներով, որոնցից առաջինը կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար. այդ ճանապարհահատվածում կտեղադրվի հասարակական տրանսպորտի համար նախատեսված կանգառ:

 Քաղաքապետարանից մանրամասնում են, որ Արգիշտիի փողոցի՝ «Երևան» պլազային հարող հատվածում, ձախ եզրային երթևեկելի գոտին կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար:

 Միաժամանակ Խորհրդարանի փողոցի կողմից կթույլատրվի մուտքը միայն Արգիշտիի փողոցի առաջին երթևեկելի գոտի: