Երևանի քաաղաքապետարանը նշել է մայրաքաղաքի կենտրոնում ծառահատման պատճառը

05.02.2018, 18:22
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում պարզաբանել է Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում իրականացվող ծառահատման պատճառը։
Երևանի քաաղաքապետարանը նշել է մայրաքաղաքի կենտրոնում ծառահատման պատճառը
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում պարզաբանել է Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում իրականացվող ծառահատման պատճառը։

Հայկական լրատվամիջոցներն ավելի վաղ տեղեկություն են հրապարակել, որ Երևանի ոստիկանությունը ծառահատման փաստով ստուգում է իրականացնում։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, ծառահատումն իրականացվել է մասնագիտական համապատասխան եզրակացության հիման վրա։

«Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, մասնագիտական համապատասխան եզրակացությամբ, հատվել են չոր և ծերացած ծառեր»,– հայտնում է մամուլի ծառայությունը։

Միևնույն ժամանակ տեղեկացվում է, որ բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն: -0-