Երևանի չորս վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

14.01.2026, 20:07
Երևանի չորս վարչական շրջանում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Երևանի չորս վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 6-12-ը (2026թ․)

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Կենտրոնում՝ հունվարի 6-9-ը և 11-12-ը,
  • Արաբկիրում՝ հունվարի 6-9-ը,
  • Նոր Նորքում՝ հունվարի 10-ին,
  • Շենգավիթում՝ չի գերազանցել։

     

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Կենտրոնում՝ հունվարի 6-ին, 8-10-ը և 12-ին,
  • Նոր Նորքում՝ հունվարի 9-ին և 12-ին,
  • Շենգավիթում՝ հունվարի 7-ին, 9-ին և 11-12-ը,
  • Արաբկիրում՝ հունվարի 5-9-ը և 12-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: