«Երևանի այցեքարտը». Մայրաքաղաքի բնակիչները նշել են քաղաքի` իրենց ամենասիրելի խորհրդանիշները (ՖՈՏՈ)

19.10.2019, 21:15
Breavis կենտրոնը կազմել է Հայաստանի մայրաքաղաքի խորհրդանիշների վարկանիշը երևանցիների շրջանում անցկացված հարցման հիման վրա:
«Երևանի այցեքարտը». Մայրաքաղաքի բնակիչները նշել են քաղաքի` իրենց ամենասիրելի խորհրդանիշները (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Breavis կենտրոնը կազմել է Հայաստանի մայրաքաղաքի խորհրդանիշների վարկանիշը երևանցիների շրջանում անցկացված հարցման հիման վրա:

Նորը…

Հարցման արդյունքներով, մասնակիցների 18,9%-ը ժամանակակից Երևանի այցեքարտ են համարում Ա.Սպենդիարովի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը:

 - рис.1

Միաժամանակ հարցվածների 12,2%-ը որպես գլխավոր խորհրդանիշ նշել է «Կասկադ»-ը, 11,4% -ը` Հանրապետության հրապարակը, 7,1% -ը` Մատենադարանը:

 - рис.2

 - рис.3

 - рис.4

  Երևանի խորհրդանիշների թվում ընդգրկվել է նաև Երևանի 2800-ամյակի առթիվ կառուցված նոր այգին (7,2%), որը, նախորդ հարցման համաձայն, երևանցիների ամենասիրած այգին է:

 - рис.5

…Եվ չմոռացված հինը

Հարցման հեղինակներն առաջարկել են մայրաքաղաքի բնակիչներին նաև նշել Երևանի խորհրդային շրջանի խորհրդանիշները:

Երևանցիները մինչ օրս հիշում են Երիտասարդական պալատը` հարցվածների
24,6%-ն այն համարում է խորհրդային Երևանի գլխավոր խորհրդանիշներից մեկը: Երկրորդ տեղում կրկին Հանրապետության հրապարակն է (10%), դրան հետևում է Օպերայի շենքն իր հարակից տարածքով (9,5%):

 - рис.6
Ֆոտո: pinterest

Խորհրդային Երևանի խորհրդանիշների հնգյակը եզրափակում է Կ.Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը (6,6%), ինչպես նաև «Մայր Հայաստան» կոթողը (4%):

Հարցվածների 2,5%-ը որպես Երևանի խորհրդային խորհրդանիշ նշել են Լենինի հուշարձանը:

Սեր և հյուրընկալություն

Որպես Հայաստանի մայրաքաղաքի խորհրդանիշ նշվել են ոչ միայն նյութական արժեքներ, այլ նաև ոչ նյութական, օրինակ, հնագույն լինելը (1,4%), հյուրընկալությունը (1,2%), բարությունն ու սերը (0,8%), ինչպես նաև տոներն ու փառատոները (0,1%):

Երևանի օրվա մասին

Շաբաթ` հոկտեմբերի 19-ին, Երևանը նշում է իր ծննդյան 2801-ամյակը: Տոնական միջոցառումներն այս տարի ապակենտրոնացված են` անցկացվում են Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում երաժշտական հարթակների միջոցով:

2018 թվականին մեր երկրի մայրաքաղաքը նշեց իր հոբելյանը` 2800-րդ տարեդարձը: -0-