Երևանի Աբովյան փողոցի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի

14.11.2025, 15:39
Սահմանափակումը պայմանավորված է Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով
Երևանի Աբովյան փողոցի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա /. Երևանում, նոյեմբերի 14-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկինի փողոցից մինչև Բուզանդի փողոցն ընկած հատվածի երթևեկությունը:

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, այն պայմանավորված է ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով։