Երևանի 3 վարչական շրջանում ջուր չի լինի վթարի պատճառով

14.05.2025, 12:15
Վթար է․ Երևանի 3 վարչական շրջանում ջուր չի լինի
Երևանի 3 վարչական շրջանում ջուր չի լինի վթարի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր Երևանի երեք վարչական շրջանում ջրանջատում է նախատեսված վթարային աշխատանքների պատճառով։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 14-ին 10:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի Դավիթաշեն 1 Թաղամասի ջրամատակարարումը:

Բացի այդ, այսօր ժամը 11:00-13:00-ն կդադարեցվի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Ռ. Մելիքյան փողոցի, իսկ12:30-18:00-ն Միքայելյան փողոցի ջրամատակարարումը:

Միաժամանակ այսօր ժամը 12:00-20:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Սևան փողոցի, Սևան 1 և 2 նրբանցքների, Սմ. Զորավար փողոցի, Արշակունյաց Պող. 39/9 շենքի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։