Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվեն Երևանի գերբեռնված 2 խաչմերուկներում

22.08.2017, 12:13
Հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով երթևեկության փոփոխություններ կկատարվեն մայրաքաղաքի որոշ փողոցներում։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվեն Երևանի գերբեռնված 2 խաչմերուկներում
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով երթևեկության փոփոխություններ կկատարվեն մայրաքաղաքի որոշ փողոցներում։

Ճանապարհային ոստիկանության տեղեկացմամբ, երթևեկության կազմակերպման փոփոխությունները կկատարվեն օգոստոսի 23-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա-Քրիստափորի փողոց և Արցախի պողոտա-Արին Բերդի փողոց խաչմերուկներում։

«Փոփոխությունների արդյունքում՝ աջ շրջադարձով Արշակունյաց պողոտայից դեպի Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոցից դեպի Արշակունյաց պողոտա և Արցախի պողոտայից դեպի Արին Բերդի փողոց երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկների լուսացույցների սեկցիաների նշված ուղղություններով այսուհետ կերթևեկեն անընդհատ՝ առանց արգելող ազդանշանի տակ կանգառ կատարելու»,– նշվում է հաղորդման մեջ։ -0-