Երևան-Կապան-Երևան չվերթերը ժամանակավորապես դադարեցվել են
04.09.2025,
10:57
Նախօրեին Երևան-Կապան-Երևան չվերթերը ժամանակավորապես դադարեցվել են
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Սեպտեմբերի 3-ից Երևան-Կապան-Երևան չվերթերը ժամանակավորապես դադարեցվել են՝ պայմանավորված օդանավի տեխնիկական սպասարկման անհրաժեշտությամբ, հայտնում է «Սյունիք» օդանավակայանը։
«Սպասարկումն իրականացվում է՝ ապահովելու թռիչքների անվտանգությունն ու հարմարավետությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։

