629.62
6.95
520.69
+13
Եղանակը Երևանում
Հայ

«Երևան Սիթի» ցանցում երկար ժամանակ տարբեր սխեմաներով խուսափել են հարկերից. հարուցվել է քրեական գործ

19:29
30 Մայիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է հետևողական պայքարը կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ, հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

ԱԱԾ գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողների կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ձեռք բերված նախնական տվյալներով, պարզվել է, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, հանդիսանալով ավելացված հարկ վճարող կազմակերպություն, դեռևս 2016 թվականի վերջին, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ` գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից իրականացնել տարբեր անձանց անվամբ հիմնադրված ԱՁ-ներով, որոնց իրացման շրջանառության սահմանաչափը 115 մլն ՀՀ դրամ է, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ:

Այնուհետև, «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության ղեկավար կազմը, մինչև 2018 թ. մայիս ամիսը ներառյալ, ինչպես իրենց ընկերության աշխատակիցների, այնպես էլ վերջիններիս ընտանիքների անդամների և ծանոթների անվամբ, հիմնականում նույն նոտարի մոտ, գրանցել են 461 ԱՁ-ներ, որոնք գործունեություն են ծավալել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում:
  
Ընդ որում, դրանց մի մասը գրանցվել են առանց քաղաքացիների գիտության՝ օգտագործելով «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունում պահվող նրանց անձը հաստատող փաստաթղթերը կամ դրանց պատճենները։ Երբ ԱՁ-ների շրջանառությունը հասել է 115 մլն ՀՀ դրամի շեմին, գործունեությունը դադարեցվել կամ լուծարվել է, որից հետո օգտագործվել են նոր գրանցված այլ ԱՁ-ներ։

«Օգտվելով ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության կողմից առանց իրավական հիմքերի, կամայական, ոչ օրինաչափ իրենց ընձեռված հնարավորությունից` «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, բացի տեղական գյուղմթերքից, վերը նշված ԱՁ-ների անվամբ իրացրել է նաև բազմաթիվ այլ ապրանքատեսակներ, ինչպես նաև ներկրված գյուղմթերք, որոնց համար ևս վճարվել է միայն շրջանառության հարկը»,– ասվում է հաղորդման մեջ։

Նախնական հաշվարկի համաձայն` թվով 461 ԱՁ-ներով ընդհանուր վաճառքի շրջանառությունը կազմել է ավելի քան 40 միլիարդ դրամ, որից վճարվել է 2 տոկոս շրջանառության հարկ, այնինչ՝ օրինական գործունեություն ծավալելու դեպքում «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունն այդ գումարից պետք է վճարեր 20 տոկոս ԱԱՀ և շահութահարկ:

Պետությանը պատճառված վնասի ճշգրիտ չափը հաշվարկվելու է «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության գործունեության վերաբերյալ սահմանված կարգով նշանակված մասնագիտական (հարկային) ստուգմամբ և դատահաշվապահական փորձաքննությամբ:

Загружается новость ... "Право"

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի («Առանձնապես խոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելը») և 189-րդ հոդվածի 3-րդ մասի («Կեղծ ձեռնարկատիրություն») հատկանիշներով:

Քրեական գործի շրջանակներում միաժամանակ իրականացվել են թվով 10 խուզարկություններ, որոնց արդյունքում առգրավվել են հաշվապահական բնույթի փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ, գործի համար ապացուցողական նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր, հարցաքննվել են «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության գործունեության պատասխանատու աշխատակիցները, ԱՁ-ների գրանցումն իրականացրած նոտարը, ինչպես նաև քաղաքացիների մի մասը, ում անվամբ գրանցվել են ԱՁ-ները:

Բացի այդ, առկա հավաստի տվյալների համաձայն, ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության կողմից նկարագրված եղանակով գործունեություն ծավալելու հնարավորություն է ընձեռվել ցանցային առևտրով զբաղվող ևս 11 խոշոր կազմակերպությունների, ինչն ակնհայտորեն անբարենպաստ և անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծել ավելացված արժեքի հարկով աշխատող, գյուղմթերք վաճառող բազմաթիվ այլ ընկերությունների համար: Քրեական գործի շրջանակներում ստուգողական բնույթի գործողություններ են իրականացվելու նաև նշված 11 ընկերությունների նկատմամբ, ուստի վերջիններիս առաջարկվում է ինքնուրույն վերահաշվարկել նկարագրված եղանակով չվճարված հարկերի չափը և համապատասխան տեղեկություններ տրամադրել նախաքննական մարմնին` վարույթի շրջանակներում վնասի հատուցման հարցը լուծելու համար։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` գործի համար կարևորություն ներկայացնող բոլոր հանգամանքները և առնչակից մյուս անձանց պարզելու, ինչպես նաև պատճառված վնասն ամբողջությամբ հատուցելու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը տնտեսվարողներին հորդորում է գործունեություն ծավալել բացառապես օրինական, այսպես կոչված «սպիտակ» դաշտում և զերծ մնալ հարկերի, տուրքերի կամ պարտադիր այլ վճարումների վճարումից չարամտորեն խուսափելու նպատակով կասկածելի սխեմաներ և մեխանիզմներ կիրառելուց, միաժամանակ նախազգուշացնում է, որ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումները, գործելով իրենց իրավասությունների սահմաններում և բացառապես օրենքով սահմանված կարգով, հետևողական պայքար են մղելու ստվերային տնտեսությունը, ինչպես նաև կոռուպցիոն հովանավորչությունը վերացնելու ուղղությամբ։
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:00
01 Մայիսի 2021
17 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
17–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
16:42
01 Մայիսի 2021
ԶՈՒ ավիացիան պատերազմի 44 օրերին. ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ ԵՐԿՆՔԻՑ (ՎԻԴԵՈ)
ԶՈՒ ավիացիան պատերազմի 44 օրերին. ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ ԵՐԿՆՔԻՑ.ՎԻԴԵՈ
22:47
30 Ապրիլի 2021
Սերժ Սարգսյանը բացատրել է «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» արտահայտությունը
Սերժ Սարգսյանը բացատրել է «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» արտահայտությունը
21:51
30 Ապրիլի 2021
Սասուն Միքայելյանը դուրս է եկել Փաշինյանի դե՞մ, Հայկ Մարությանի հետ լարվածությունն էլ սրվում է.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Սասուն Միքայելյանը դուրս է եկել Փաշինյանի դե՞մ, Հայկ Մարությանի հետ լարվածությունն էլ սրվում է.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
21:42
30 Ապրիլի 2021
ՀՀ վարչապետի ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել, Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Կազանում է
ՀՀ վարչապետի ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել, եթե խնդիրը չլուծվեց պատվիրակությունը Կազանից կվերադառնա այլ օդանավով
18:37
30 Ապրիլի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «ԱԳ Իմպեքս» ՍՊԸ-ին՝ ընկերության բիզնես նախագծերի իրականացման նպատակով
Վերջերս Բանկը նաև ֆինանսավորեց «ԱԳ Իմպեքս» ՍՊԸ-ին՝ ընկերության գործունեության հետագա ընդլայնման համար անհրաժեշտ հիմնական միջոցներ ձեռք բերելու նպատակով
18:32
30 Ապրիլի 2021
ԱՆ. COVID-19-ով 2294 քաղաքացի բուժվում է ստացիոնարում, 233–ը ծայրահեղ ծանր է, 76 պացիենտ միացված է արհեստական օդափոխման սարքերին
ԱՆ–ից հայտնում են, որ COVID-19-ով 2294 քաղաքացի բուժվում է ստացիոնարում, 233–ը ծայրահեղ ծանր է, 76 պացիենտ միացված է արհեստական օդափոխման սարքերին
15:25
30 Ապրիլի 2021
Պեկինից Հայաստան է ուղարկվել կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը
Այսօր Պեկինից Հայաստան է ուղարկվել կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը
13:15
30 Ապրիլի 2021
Մոտ 12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Մոտ 12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
11:29
30 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 536 նոր դեպք, 964 մարդ առողջացել է, 21 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 536 նոր դեպք, 964 մարդ առողջացել է, 21 մարդ մահացել է
10:18
30 Ապրիլի 2021
Երևանում կսահմանվի 20–ամյա ջերմաստիճանային ռեկորդ, հետո կտրուկ կցրտի
Երևանում կսահմանվի 20–ամյա ջերմաստիճանային ռեկորդ, հետո կտրուկ կցրտի
23:11
29 Ապրիլի 2021
ԱԱԾ-ն կոշտ քայլերի է դիմում, Քոչարյանի դեմ քայլեր են ձեռնարկում, Գանդիի արձանն էլ պղծել են.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
ԱԱԾ-ն կոշտ քայլերի է դիմում, Քոչարյանի դեմ քայլեր են ձեռնարկում, Գանդիի արձանն էլ պղծել են.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ