Երեքշաբթի` օգոստոսի 16–ի առավել ուշագրավ նորությունները
17.08.2016,
08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` օգոստոսի 16–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` օգոստոսի 16–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
- Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր դարձավ։
- Իշխանական վերնախավում քննարկված է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին վարչապետ նշանակելու հարցը:
- Հունահռոմեական ոճի հայ երկու ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Միհրան Հարությունյանն անցել են օլիմպիական մրցումների եզրափակիչ՝ հաղթանակ տանելով իրենց հակառակորդների նկատմամբ։
- Հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը գտնվում է Բուենոս Այրեսի Պալերմո թաղամասում, ներառվել է քաղաքի զբոսաշրջային պաշտոնական սխեմայում։ -0-