526.33
7.47
477.22
+13
Եղանակը Երևանում
Հայ

Երեքշաբթի` մայիսի 7–ի առավել ուշագրավ նորությունները (ՎԻԴԵՈ)

08:00
08 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` մայիսի 7–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

  • Նախօրեին Երևանի Ռուբինյանց փողոցում մարդատար «ԳԱԶելը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արտաքին լուսավորության սյանը և բռնկվել։ Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է։ Ուղևորները հասցրել են դուրս գալ Գազելից։ ՃՏՊ–ի հետևանքով տուժել է 16–ամյա քաղաքացի, ով տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն: Նշվում է, որ ԳԱԶԵԼ–ը սպասարկում էր թիվ 66 երթուղին։

  • Նախօրեին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ Աշտարակում ֆուտբոլային խաղի ժամանակ 12-ամյա տղան դուրս է եկել դաշտից մոտակա տարածքից գնդակը հետ բերելու համար ։ Այդ պահին ընկել է երկաթբետոնե կոնստրուկցիայի վրա և ստացել ծանր թափանցող գանգուղեղային տրավմա։ Երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ երեխայի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել։

  • Արցախի նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին մայիսի 9-ին ընդառաջ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: Գլխավոր դատախազին ուղղված նամակում Արցախի նախագահները պատրաստակամություն են հայտնել հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, «որն անհրաժեշտ կլինի Քոչարյանի՝ մեկուսարանից ազատ արձակվելու և կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար»։

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին այցելել է Հայաստանի հանրային ռադիո և շնորհավորել աշխատակիցներին ու ղեկավարությանը Ռադիոյի օրվա կապակցությամբ։ Հիշեցնենք, որ 2018թ.–ի ապրիլի 14–ին Փաշինյանն ու նրա կողմնակիցները ներխուժել են Հանրային ռադիոյի շենք` ուղիղ եթեր դուրս գալու համար։ Սակայն թույլտվություն չէին ստացել, իսկ ուղիղ եթերն անջատվել էր։ «Անցած տարի ես ներխուժեցի, ինչի համար մի քանի անգամ ներողություն եմ խնդրել։ Ուզում կրկին դա անել», – ասել է Փաշինյանը լուրերի արտակարգ թողարկման ժամանակ։ Նրա խոսքով, իր այցը կրում է սիմվոլիկ բնույթ, դա վերադարձ էր Հանրային ռադիո։ «Հաջողվեց անել այն, ինչ չէր ստացվել նախորդ տարի` ելույթ ունենալ ուղիղ եթերում», – ասել է վարչապետը։

  • Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է ավելի հաճախ տրվող անունների ցանկը, որոնցով անվանակոչվել են երեխաները 2018թ.–ին։ Ցանկը գլխավորել են Նարեն ու Դավիթը։ 2018թ.–ին Նարե անունով անվանակոչվել է 658 նորածին, Դավիթ անունով` 1404։ Աղջիկների տարածված անունների հնգյակում են Մարիան (599), Մանեն (498), Մարին (487) և Արփին (426)։ Տղաների անունների հնգյակում են Նարեկը (1084), Հայկը (536), Տիգրանը (525), Մարկը (522)։ Աղջիկների ամենատարածված ազգանունների ցանկը գլխավորել է Գրիգորյանը (522), տղաներինը` Հովհաննիսյանը (563)։ Նորածին աղջիկների ամենատարածված ազգանունների թվում են Հովհաննիսյանը (476), Հարությունյանը (476), Սարգսյանը (473), Խաչատրյանը (436), տղաներինը` Գրիգորյանը (533), Հարությունյանը (529), Սարգսյանը (525), Խաչատրյանը (514)։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:36
12 Նոյեմբերի 2019
Արսեն Բաբայանը կազատվի կալանքից
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը կազատվի կալանքից։
12:28
12 Նոյեմբերի 2019
«Էդ ի՞նչ անձնավորված բաներ ա, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա». Միրզոյանին բարկացրեցին Պետրոսյանի խոսքերը (ՎԻԴԵՈ)
Լարված իրավիճակ ԱԺ–ում. «Էդ ի՞նչ անձնավորված բաներ ա, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա». Միրզոյանին բարկացրեցին Պետրոսյանի խոսքերը
10:35
12 Նոյեմբերի 2019
Մարիա Զախարովան Արարատ լեռան լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Մարիա Զախարովան Արարատ լեռան լուսանկար է հրապարակել:
08:00
12 Նոյեմբերի 2019
Երկուշաբթի` նոյեմբերի 11–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք երկուշաբթի` նոյեմբերի 11–ի առավել ուշագրավ նորությունները։
21:42
11 Նոյեմբերի 2019
Ի՞նչ վիճակում է ՀՀ–ում ՄԻԱՎ–ով վարակված փոքրիկը. մեկնաբանում է Արա Բաբլոյանը (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ վիճակում է ՀՀ–ում ՄԻԱՎ–ով վարակված փոքրիկը. մեկնաբանում է Արա Բաբլոյանը:
20:16
11 Նոյեմբերի 2019
ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարական ներկայացրած Հայկ Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել
ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարական ներկայացրած Հայկ Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել:
16:07
11 Նոյեմբերի 2019
Մարիա Զախարովան հայկական ջազ է լսում Երևանում (ՎԻԴԵՈ)
Մարիա Զախարովան հայկական ջազ է լսում Երևանում:
15:12
11 Նոյեմբերի 2019
ՌԴ ԱԳ նախարարը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
15:06
11 Նոյեմբերի 2019
8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
14:14
11 Նոյեմբերի 2019
Հայաստանցի դպրոցականներին ձմեռային երկար արձակուրդներ են սպասվում
Հայաստանի դպրոցականներին սպասվում են ձմեռային երկար արձակուրդներ։
13:24
11 Նոյեմբերի 2019
ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարական է ներկայացրել
ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարական է ներկայացրել:
12:13
11 Նոյեմբերի 2019
276 մլն դրամ. ԿԳՄՍՆ 3,5 անգամ ավելի շատ գումար է հատկացնելու ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման համար
276 մլն դրամ. ԿԳՄՍՆ 3,5 անգամ ավելի շատ գումար է հատկացնելու ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման համար: