Երեքշաբթի` մարտի 5–ի առավել ուշագրավ նորությունները
06.03.2019,
08:00
Ներկայացնում ենք երեքշաբթի` մարտի 5–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` մարտի 5–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
- Երևանում3 տարեկան աղջիկ է մահացել։
- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել՝ հայտարարելով, որ իրենք պատրաստ են հակամարտությունը լուծել ուժի միջոցով՝ առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ազգաբնակչության շահերը։
- ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ն շարունակում է հավատալ, որ ստատուս քվոն անկայուն է. հակամարտությունը ռազմական լուծում չունի և շուտափույթ քաղաքական կարգավորման կարիք ունի՝ միջազգային իրավունքի համաձայն։–0–

