Երեքշաբթի` օգոստոսի 27–ի առավել ուշագրավ նորությունները

28.08.2019, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` օգոստոսի 27–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը
Երեքշաբթի` օգոստոսի 27–ի առավել ուշագրավ նորությունները
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` օգոստոսի 27–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։

Ավելի վաղ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողներին ասել է, որ Քննչական դեպարտամենտի աշխատողներն առավոտից քննչական գործողություններ, զննություններ են անցկացրել Գագիկ Խաչատրյանին պատկանող կալվածքում և տարածքներում, ինչպես նաև նրա հետ փոխկապակցված մարդկանց մոտ։ 
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, 2019 թվականի օգոստոսի 27-ին կատարված խուզարկությունների ավարտից հետո Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ հանդիպման արդյունքները։

    «Քննարկումների արդյունքներով հոկտեմբերի 1-ից հրշեջ-փրկարարների աշխատավարձը բարձրացնելու որոշում կայացրեցինք: Աշխատավարձերի բարձրացման սանդղակները կհրապարակվեն ավելի ուշ՝ աշխատանքային կարգով»,– գրել է Փաշինյանն իր Facebook–ում։
  • «Սահմանադրական կարգի տապալում» հասկացությունն այնքան անորոշ է, որ նույնիսկ Սահմանդրական դատարանը պարզաբանումներ ստանալու մեր դիմումից հետո դիմել է Վենետիկի հանձնաժողով, երեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
    «Քրեական օրենսգրքում կա հասկացություն, որը ոչ միայն մենք չենք հասկանում, այլ նաև ՍԴ–ն է դժվարանում սահմանել։ Տեսնենք, թե այդ ամենից ինչ կհասկանա Վենետիկի հանձնաժողովը»,– ասաց Ալումյանը։ -0