Ելնելով ստեղծված իրավիճակից‚ հորդորում ենք գնալ Մայր Աթոռ և նեցուկ լինել Մայր Եկեղեցուն․ Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցի

27.06.2025, 13:26
Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցին կոչ է անում հավատացյալներին գնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Ելնելով ստեղծված  իրավիճակից‚  հորդորում ենք գնալ Մայր Աթոռ և նեցուկ լինել Մայր Եկեղեցուն․ Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցի

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցին կոչ է անում հավատացյալներին գնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

«Սիրելի հավատացյալներ‚ ելնելով ստեղծված իրավիճակից‚ հորդորում ենք գնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և նեցուկ լինել Մայր Եկեղեցուն»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրավիճակը լարված է, ԱԱԾ–ն գործողություններ են իրականացնում Մայր Աթոռում, փորձում է բերման ենթարկել Աջապահյանին, հոգևորականները խոչընդոտում են։

Նախօրեին հայտնի է դարձել, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել:

Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել` իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։

Ավելի օպերատիվ լուրերին հետևեք մեր Տելեգրամում