Էլեկտրաէներգիայի սակագնի նվազումը Հայաստանում հաստատվել է

23.12.2016, 15:51
Էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանի բնակչության համար 2017 թվականի փետրվարի 1–ից կնվազի:
Էլեկտրաէներգիայի սակագնի նվազումը Հայաստանում հաստատվել է
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանի բնակչության համար 2017 թվականի փետրվարի 1–ից կնվազի 1.22 դրամով։ Այդ մասին որոշումն ընդունվել է ուրբաթ հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։

Բնակչության համար էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը (ժամը 07:00-ից 23:00) կնվազի ներկայիս 46,2 դրամից մինչև 44,98 դրամ, իսկ գիշերայինը` 36,2 դրամից մինչև 34.98 դրամ 1 կվտ/ժ-ի դիմաց (բոլոր սակագները ներկայացված են ԱԱՀ-ով):

Ընդ որում կարգավորիչը նախատեսել է սակագներ քաղաքացիների առանձին կատեգորիայի համար` բնակչության սոցիալապես անապահով շերտերի, ովքեր կվճարեն 40 դրամ 1 կվտ/ժ-ի դիմաց ցերեկային ժամերին և 30-ական դրամ 1 կվտ/ժ-ի դիմաց գիշերային ժամերին:

Այս տարի ՀԾԿՀ-ն արդեն նվազեցրել է էլեկտրաէներգիայի սակագները, մասնավորապես, կարգավորիչի օգոստոսի 1-ի որոշմամբ բնակչության համար էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը (ժամը 07:00-ից 23:00) 48,78 դրամից նվազեցվել է մինչև 46,2 դրամ (5,3 տոկոսով), իսկ գիշերայինը` 38,78 դրամից մինչև 36,2 դրամ (6,7 տոկոսով) 1 կվտ/ժ-ի դիմաց: ($1 – 481,77դրամ) --0--