530.36
7.48
475.96
+15
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը` ELARD–ի հետ առցանց ասուլիսի մասին. «մտածելու շատ բան կա»

20:28
29 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում հայտնեց, որ ELARD–ի հետ առցանց ասուլիսը կայացել է։

Օգոստոսի 23–ին Փաշինյանը ջերմուկցիների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ Skype–ով առցանց ասուլիս կանցկացնի Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերության ներկայացուցիչների հետ Ամուլսարի հարցով, որի ժամանակ, նրա խոսքով, կբարձրացվեն հասարակայնությանը հուզող բոլոր հարցերը։

««Էլարդի» հետ Skype-կոնֆերանսը տեղի ունեցավ: Քանի որ նկարահանվել է մի քանի տեսախցիկից, նյութի մոնտաժումը կտևի մի քանի ժամ:

Ինչպես և պայմանավորվել էինք, խոսակցությունն ամբողջությամբ կհրապարակվի: Մտածելու շատ բան կա: Նյութը կնայեք, կխոսենք»,– գրել է վարչապետը։

Ամուլսարի հանքավայրի աշխատանքը, որի շահագործմամբ զբաղվում է Lydian Armenia ընկերությունը, արդեն կես տարուց ավելի է, ինչ դադարեցված է` Ջերմուկում և Սևանում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական գնահատական ստանալու նպատակով։

Օգոստոսի 15–ին Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը ներկայացրել է միջազգային փորձագիտական խմբի եզրակացությունը, որի համաձայն, բնապահպանական սպառնալիքներ չկան, իսկ հավանականները հնարավոր է վերահսկել քայլերի ձեռնարկմամբ։

Փորձաքննությունն անցկացվել է Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերությունը Քննչական կոմիտեում 2018 թվականի հուլիսի 20–ին հարուցված քրեական գործի շրջանակում։ Փորձաքննության նպատակն Ամուլսարի հանքավայրի շահագործման բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատումն է։ -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:45
23 Հոկտեմբերի 2019
Հայկական շոու բիզնեսը մուտք գործեց հարկային դաշտ. ՊԵԿ–ը հրապարակել է հարկ վճարող որոշ աստղերի անունները
Հայկական շոու բիզնեսը մուտք գործեց հարկային դաշտ. ՊԵԿ–ը հրապարակել է հարկ վճարող որոշ աստղերի անունները:
08:00
23 Հոկտեմբերի 2019
Երեքշաբթի` հոկտեմբերի 22–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք երեքշաբթի` հոկտեմբերի 22–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:00
22 Հոկտեմբերի 2019
ՊԵԿ-ն իրազեկում է ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ-ն իրազեկում է ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին:
20:54
22 Հոկտեմբերի 2019
ՀՔԾ–ն պարզաբանում է. Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, Արսեն Բաբայանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀՔԾ–ն պարզաբանում է. Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, Արսեն Բաբայանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել:
20:33
22 Հոկտեմբերի 2019
Վարչապետի մամուլի խոսնակը մեկնաբանել է նախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացման հետ կապված տեղեկությունը
Վարչապետի մամուլի խոսնակը մեկնաբանել է նախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացման հետ կապված տեղեկությունը:
18:34
22 Հոկտեմբերի 2019
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ քրգործի շրջանակում
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ քրգործի շրջանակում:
18:16
22 Հոկտեմբերի 2019
Հայաստանում կրթության և գիտության ոլորտները հոգեվարքի մեջ են. փորձագետ (ՎԻԴԵՈ)
Ըստ նրա, այդ իրավիճակը պայմանավորված է անտարբերությամբ կառավարության կողմից:
17:56
22 Հոկտեմբերի 2019
Առաջին անգամ ՀՀ–ում. Նորք-Մարաշ ԲԿ-ում կատարվել է սրտանոթի փականի փակ վիրահատություն (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
80-ամյա հիվանդի կյանքը փրկելու միակ եղանակն աորտային փականի վիրահատությունն էր:
17:08
22 Հոկտեմբերի 2019
ԱԺ–ում ահաբեկչություն կազմակերպած Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամ ազատ արձակման խնդրանքով
Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամ ազատ արձակման խնդրանքով:
16:28
22 Հոկտեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր փորձնական նախագիծ Իրավաբանական անձանց համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր նախագիծ, որը միտված է բարելավել իրավաբանական անձանց/անհատ ձեռներեցների սպասարկման գործընթացը մասնաճյուղերում։
16:06
22 Հոկտեմբերի 2019
Պատգամավորները մեղադրել են միմյանց պոպուլիզմի համար. Էդմոն Մարուքյանը և Բաբկեն Թունյանը վիճել են
Էդմոն Մարուքյանը և  Բաբկեն Թունյանը մեղադրանքներ են ուղղել միմյանց Ազգային ժողովի նիստի ընթացքում։
14:42
22 Հոկտեմբերի 2019
Արսեն Բաբայանի պաշտպանները բողոքարկել են նրան ձերբակալելու ՀՔԾ որոշումը
Բողոքի քննության նիստն անցնելու է դռնփակ ռեժիմով, և պարբերականին հրաժարվել են հայտնել նիստի ժամը։