567.95
6.65
484.23
+16
Եղանակը Երևանում
Հայ

Եկել էին հանգստանալու. 6–րդ հարկից ընկած փոքրիկի բուժման ողջ ծախսը ստանձնել է Երևանի քաղաքապետարանը (ՎԻԴԵՈ)

11:00
10 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում 6–րդ հարկից ընկած երեխայի հրաշալի փրկության պատմությունն անտարբեր չթողեց ոչ ոքի։

Երեխան սեպտեմբերի 5-ին անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք:

Փոքրիկի մոտ առկա էին զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ: Երկու օր առաջ սկսել էր շնչել ինքնուրյուն: Վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ:

Բժիշկներն արել են ամեն հնարավորն ու անհնարինը` փոքրիկի կյանքը փրկելու համար։ Արվինն արդեն ճանաչել է ծնողներին, խոսել նրանց հետ։

«Եթե բացեք պատուհանը և ուղղակի ներքև նայեք՝ կսարսափեք ու չեք էլ կարող մտածել, որ 3-4 օր հետո մարդը կարող է բացել աչքերը և սկսել խոսել, ասելով՝ «մամա»»,- պատմում է Արվինի մայրը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Փոքրիկ Արվինն իրանահայ հոր ու իրանցի մոր հետ առաջին անգամ նախնիների հայրենիք էր եկել Միացյալ Նահանգներից` հանգստանալու նպատակով: Երեխայի մայրը պատմում է, որ հանգստյան հենց առաջին օրն այդ դեպքը պատահեց, և կինը հուսահատ էր, քանի որ օտար քաղաքում է, իր որդին մահանում է, և ինքը չգիտի` ինչ անի։ Բայց, նրա խոսքով, օտար թվացող քաղաքը մեկ օրում դարձավ հարազատ: Երևանի ջերմությունն ու հոգատարությունը Վիքսոմների ընտանիքն զգաց դժվարության մեջ հայտնվելու հենց առաջին իսկ վայրկյաններից:

Նշվում է, որ փոքրիկի բուժման ողջ ծախսը ստանձնել էր Երևանի քաղաքապետարանը: -0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:37
22 Սեպտեմբերի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցել է Հայկական գործարար համաժողով 2021-ին
Համաժողովը հավաքել էր հարյուրավոր գործարարների Հայաստանից և արտերկրից: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի և Ռուսաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչները
20:33
22 Սեպտեմբերի 2021
«Ռոստելեկոմ»-ի պաշտոնական կայքն այսուհետ ունի նոր դիզայն
Նոր կայքում ընկերության կողմից մատուցվող ծառայությունները դասակարգված են ըստ բաժինների՝ ինչպես տան, այնպես էլ բիզնեսի համար
20:07
22 Սեպտեմբերի 2021
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Հայկոյի առողջական վիճակից, Պուտին-Էրդողան հանդիպումն ու Փաշինյանի գաղտնի մեսիջը Ալիևին.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Հայկոյի առողջական վիճակից, Պուտին-Էրդողան հանդիպումն ու Փաշինյանի գաղտնի մեսիջը Ալիևին.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
15:30
22 Սեպտեմբերի 2021
Հայաստանում կանցկացվեն «Որոտ 2021» ՀԱՊԿ–ի զորավարժությունները
Հայաստանում սեպտեմբերի 24–28–ը կանցկացվեն «Որոտ 2021» հատուկ զորավարժությունները
13:42
22 Սեպտեմբերի 2021
Պատվաստում կամ թեստ. որքա՞ն կտուգանվեն ֆիզիկական և իրավաբանական անձինք հոկտեմբերի 1–ից
Պատվաստում կամ թեստ. որքա՞ն կտուգանվեն ֆիզիկական և իրավաբանական անձինք հոկտեմբերի 1–ից
12:55
22 Սեպտեմբերի 2021
Ծանր օրեր են մեր ընտանիքի համար. Անահիտ Սիմոնյանն անդրադարձել է Հայկոյի առողջական վիճակին
Ծանր օրեր են մեր ընտանիքի համար. Անահիտ Սիմոնյանն անդրադարձել է Հայկոյի առողջական վիճակին
12:48
22 Սեպտեմբերի 2021
Մի ամբողջ օր ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում, Արմավիրի և Կոտայքի մարզերում
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում, Արմավիրի և Կոտայքի մարզերում
11:35
22 Սեպտեմբերի 2021
Հայտնի երգիչ Հայկոյի վիճակը ծանրացել է, նրան միացրել են արհեստական շնչառության սարքին
Հայտնի երգիչ Հայկոյի վիճակը ծանրացել է, նրան միացրել են արհեստական շնչառության սարքին
11:13
22 Սեպտեմբերի 2021
Նախօրեին կորոնավիրուսից մահացել է 20 մարդ, հաստատվել է 273 նոր դեպք, 295 մարդ առողջացել է
Նախօրեին կորոնավիրուսից մահացել է 20 մարդ, հաստատվել է 273 նոր դեպք, 295 մարդ առողջացել է
11:08
22 Սեպտեմբերի 2021
Երևանը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա (ՎԻԴԵՈ)
Երևանը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա.ՎԻԴԵՈ
10:15
22 Սեպտեմբերի 2021
Բիզնե՞ս, թե՞ փրկություն…Պատվաստվե՞լ, թե՞ թեստ հանձնել. ի՞նչ են մտածում հայաստանցիները (ՎԻԴԵՈ)
Բիզնե՞ս, թե՞ փրկություն…Պատվաստվե՞լ, թե՞ թեստ հանձնել. ի՞նչ են մտածում հայաստանցիները.ՎԻԴԵՈ
00:09
22 Սեպտեմբերի 2021
Փաշինյան. պատմությունը ցույց է տվել, որ հաղթանակը պատերազմում միշտ չէ, որ դարձել է հաղթանակ, նույնկերպ և՝ պարտությունը միշտ չէ, որ դարձել է պարտություն (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ պատմությունը ցույց է տվել, որ հաղթանակը պատերազմում միշտ չէ, որ դարձել է հաղթանակ, նույնկերպ և՝ պարտությունը միշտ չէ, որ դարձել է պարտություն.ՎԻԴԵՈ