Եգիպտոսում Փաշինյանը Ալիևի հետ կարճատև զրույց է ունեցել

13.10.2025, 15:45
Եգիպտոսում հանդիպել են Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը  
Եգիպտոսում Փաշինյանը  Ալիևի հետ կարճատև զրույց է ունեցել

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը շփվել են Եգիպտոսում։ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարճատև զրույց են ունեցել։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն։

Շարմ Էլ Շեյխի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի նախարար, դոկտոր Սամեհ Էլ-Հեֆնին:

ՀՀ վարչապետը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով, այսօր կմասնակցի Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։