Եղանակը Հայաստանում. նման տաք եղանակ մինչև մարտի վերջ էլ չենք ունենա

13.03.2016, 17:48
Այսպիսի տաք եղանակ, ինչպիսին գրանցվել էր փետրվարին, մինչև մարտի վերջ էլ չենք ունենա:
Եղանակը Հայաստանում. նման տաք եղանակ մինչև մարտի վերջ էլ չենք ունենա
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Այսպիսի տաք եղանակ, ինչպիսին գրանցվել էր փետրվարին, մինչև մարտի վերջ էլ չենք ունենա, այսօր հայտնել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով, մոտ 30 օր շուտ եկած գարունը հենց վաղվանից կնահանջի:

Դրա պատճառը Սկանդինավիայի տարածքից հանրապետության տարածքին մոտեցող արկտիկական ցուրտ օդային զանգվածներն են, որոնք Հայաստան կներթափանցեն մարտի 15-ից:
  
Օդի ջերմաստիճանը մարտի 15-16 կնվազի 10-12 աստիճանով Հայաստանի մի շարք մարզերում: Շիրակում, Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային բնակավայրերում, Սյունիքի նախալեռներում ձյան տեսքով տեղումներ կգրանցվեն:

Երևանում մարտի 15-ից ցերեկը օդի ջերմաստիճանը չի բարձանա +10-ից, հայտնել է Սուրենյանը:-0-