Եղանակը ևս մեկ անակնկալ կմատուցի Հայաստանի բնակիչներին

14.11.2017, 10:34
Եղանակը կշարունակի բարեհաճ գտնվել Հայաստանի բնակիչների նկատմամբ նոյեմբերի երկրորդ կեսին։
Եղանակը ևս մեկ անակնկալ կմատուցի Հայաստանի բնակիչներին
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Եղանակը կշարունակի բարեհաճ գտնվել Հայաստանի բնակիչների նկատմամբ նոյեմբերի երկրորդ կեսին։

Նոյեմբերի 14–ից 18–ը հանրապետության բոլոր մարզերում և Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ։ Նոյեմբերի 15–ի ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով։

Շաբաթվա ամենաբարձր ջերմաստիճանները սպասվում են Սյունիքի հովիտներում, որտեղ սնդիկի սյունը ցերեկային ժամերին կհասնի մինչև 18-19 աստիճան տաքության։ Առավել ցածր ջերմաստիճաններ են սպասվում Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Կոտայքի, Վայոց Ձորի և Արագածոտնի լեռներում` այստեղ գիշերները սպասվում են սառնամանիքներ և մինչև -4 աստիճան ցուրտ։

Երևանում երեքշաբթիից ուրբաթ օդի ջերմաստիճանը կտատանվի 12-16 աստիճան տաքության, իսկ գիշերը` 3-5 աստիճան տաքության սահմաններում։ -0-