Օդերևութաբանները պատմել են, թե երբ կավարտվեն անձրևները Հայաստանում

24.05.2019, 10:31
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Օդերևութաբանները պատմել են, թե երբ կավարտվեն անձրևները Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Այսպես, մայիսի 24-25–ի կեսօրից հետո երկրի մարզերի մեծամասնությունում, մայիսի 26–ին` առանձին շրջաններում սպասվում են անձրևներ և ամպրոպներ, հնարավոր է կարկուտ։ Իսկ մայիսի 27-28–ին կլինի առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ, ամպրոպի ժամանակ քամու պոռթկումները կարող են հասնել մինչև 18-20 մետր վայրկյանի։

Օդի ջերմաստիճանը հանրապետությունում մայիսի 24-25–ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևանում մայիսի 24-25–ին կեսօրից հետո, և մայիսի 26–ին` քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են անձրևներ և ամպրոպներ։ Միաժամանակ, մայիսի 27-28–ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանն ուրբաթ ցերեկը կտաքանա մինչև 26-28 աստիճան տաքություն, իսկ մինչև երեքշաբթի` մինչև 28-30 աստիճան։ -0-