ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայհիդրոմետկենտրոնը ներկայացնում է առաջիկա հինգ օրերի եղանակի կանխատեսումը։
Չոր եղանակ է սպասվում ամենուրեք փետրվարի 23-25–ին, սակայն 26-27–ին մարզերի մեծամասնությունում տեղումներ կլինեն։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Կոտայքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռներում սպասվում է ձնախառն անձրև, իսկ մյուս մարզերում` անձրև։
Քամին կլինի հարավ–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ։
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա մի քանի աստիճանով, փետրվարի 26–ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում