ԵԱՀԿ–ն կընդլայնի գործակցությունը ՀՀ ՊՆ–ի հետ. Սորոկին
02.02.2016,
13:28
ԵԱՀԿ–ի գործակցությունը Հայաստանի պաշտպանության նախարարության հետ կընդլայնվի, ասել է ԵԱՀԿ հայկական գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ԵԱՀԿ–ի գործակցությունը Հայաստանի պաշտպանության նախարարության հետ կընդլայնվի, «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ հայկական գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը։
Ըստ նրա, ԵԱՀԿ բյուջեն արդոն ընդունվել է 2015 թվականի դեկտեմբերի 31–ին, ինչին շատ է նպաստել Գերմանիան, որը 2016 թվականի հունվարի 1–ից ընդունել է այդ կազմակերպության նախագահությունը։
Նա նշեց, որ բյուջեի առկայությունը տարեսկզբին հատկանշական է, քանի որ թույլ է տալիս լիարժեք աշխատել և ծրագրեր իրագործել։
«Հատկանշական է նաև այն, որ ԵԱՀԿ–ում Գերմանիայի նախագահության ժամանակահատվածում կոնկրետ մեր ֆինանսավորումն ամբողջական կլինի։ Մի օրինակ` ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և, մասնավորապես, ինձ ադրբեջանցիները մշտապես քննադատում են Հայաստանի պաշտպանության նախարարության հետ համատեղ իրագործվող ծրագրերի ամենամյա համաձայնագրի հարցով»,– ասել է Սորոկինը։
Ըստ նրա, այսպես է եղել նաև Վիեննայի հանդիպման ժամանակ, երբ ադրբեջանական պատվիրակությունը կտրականապես դեմ էր բյուջեի հաստատմանը։
«Բայց ի վերջո բյուջեն հաստատվեց, ընդ որում` այն չափով, որ հարցվել էր։ Արդյունքում Հայաստանի պաշտպանության նախարարության հետ մեր գործակցությունն ավելի կընդլայնվի»,– ասել է Սորոկինը։ -0-