Ձյուն է սպասվում Հայաստանի ողջ տարածքում

20.01.2017, 10:40
Ձյուն է սպասվում Հայաստանի մարզերի մեծամասնությունում հունվարի 20–ին, հունվարի 22–ի օրվա երկրորդ կեսին, ինչպես նաև հունվարի 23–ի գիշերը, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։
Ձյուն է սպասվում Հայաստանի ողջ տարածքում
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ձյուն է սպասվում Հայաստանի մարզերի մեծամասնությունում հունվարի 20–ին, հունվարի 22–ի օրվա երկրորդ կեսին, ինչպես նաև հունվարի 23–ի գիշերը, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։

Երևանում ձյան տեսքով տեղումները կանխատեսվում են հունվարի 20–ին և 22–ին։

Հունվարի 21–ին, 23–ի ցերեկը և 24–ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Մայրաքաղաքում առաջիկա հինգ օրերին սնդիկի սյունը ցերեկային ժամերին ցույց կտա 6-8 աստիճան ցուրտ, իսկ գիշերը` 9-10 աստիճան ցուրտ։ -0-