Ձյան ինտենսիվ հալոցք և ողողումներ. ՀՀ տարածքում կանխատեսվում է եղանակային պայմանների փոփոխություն

03.05.2019, 10:07
Ձյան ինտենսիվ հալոցք և ողողումներ. ՀՀ տարածքում կանխատեսվում է եղանակային պայմանների փոփոխություն:
Ձյան ինտենսիվ հալոցք և ողողումներ. ՀՀ տարածքում կանխատեսվում է եղանակային պայմանների փոփոխություն

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի տարածքում կանխատեսվում է եղանակային պայմանների փոփոխություն։

ՀՀ ԱԻՆ– հաղորդմամբ, մայիսի 3-5-ը ՀՀ տարածքում կանխատեսվում է եղանակային պայմանների փոփոխություն: Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Տեղ-տեղ անձրևները կլինեն հորդառատ, ինչը կարող է առաջացնել ձյան պաշարների ինտենսիվ հալոցք: Դեբեդ, Աղստև, Հրազդան, Քասախ, Սևանա լճի ավազանի, Ազատ, Վեդի և Արփա գետերի ափամերձ տարածքներում և գետավազաններում մայիսի 4-5-ը հնարավոր են ողողումներ և ջրածածկումներ:

Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, մայիսի 5-7-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում, 3-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ամենուրեք սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ: 

Քամին՝ հարավ-արևելյան` 4-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ին կնվազի 5-6 աստիճանով, 5-7-ը նույնքան կբարձրանա։

Մայիսի 3-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 17-20 մ/վ։ Մայիսի 5-ի ցերեկը, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ուրբաթ մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կանխատեսվում է +23...+25 աստիճանի սահմանում, շաբաթ օրը սպասվում է ջերմաստիճանի նվազում` +19...+21, երեքշաբթի օրվանից ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա մինչև +26...+27–ի։–0–