ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ձմեռը մենամարտի կբռնվի գարնան հետ Հայաստանում։ Այսպիսի փոխաբերություն է հնչեցրել Հայաստանի ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Ապրիլի 9-10-ին ձմեռ-գարուն ուժեղ կռիվ է սպասվում»,– գրել է նա Facebook-ի իր էջում։
Հայհիդրոմետկենտրոնի կանխատեսմամբ, առաջիկա օրերին Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով։ Ապրիլի 7-8–ին առավելապես հյուսիսային շրջաններում, իսկ 9–ին` հանրապետության մի շարք մարզերում տեղումներ են սպասվում։ -0-
Ավելի քան մեկ տարվա նախապատրաստական աշխատանքից հետո Գյումրիում կայացել է «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» նախաձեռնած Համայնքային առաջին ժողովը: Միջոցառմանը հրավիրվել էին հանրային կյանքի տարբեր ոլորտները ներկայացնող ավելի քան 80 մասնակից
Նոյեմբերի 17-ին Արդշինբանկը պաշտոնապես բացեց իր նոր «Վարդանանց» մասնաճյուղը, որը Բանկի փոքր և միջին բիզնես հանդիսացող հաճախորդների սպասարկման մասնագիտացված տարածքային ստորաբաժանում է․ ՖՈՏՈ