417.4
4.02
393.4
+24
Եղանակը Երևանում
Հայ

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը պատրաստ է իր պատիվը պաշտպանել դատարանում

18:14
12 Դեկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Ձեռնարկությունների ինկուբատոր» հայկական հիմնադրամը պատրաստ է պաշտպանել իր պատիվը դատարանում, բայց ոչ ի վնաս ոլորտի, երկուշաբթի «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։

Ինչպես հայտնում է telecom.arka.am պորտալը, Հայաստանի գլխավոր դատախազը դեկտեմբերի 9–ին քրեական գործ է հարուցել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի դեմ Վերահսկիչ պալատի հաշվետվության հիման վրա լիազորությունների չարաշահման փաստով և ուղարկել է գործը Հայաստանի քննչական կոմիտե։

Նոյեմբերի սկզբին Հայաստանի Վերահսկիչ պալատը հրապարակել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» Հիմնադրամի գործունեության ուսումնասիրության զեկույց, որում ներկայացրել է թերացումներ և խախտումներ` Հիմնադրամի ստեղծած ընկերությունների բաժնետոմսերի, ոչ նյութական ակտիվների օտարման գործընթացների, ակտիվների գնահատման ընթացակարգի, ներկայացված վարկերի, Գյումրու և Վանաձորի տեխնոպարկերի կառավարման հարցի պետօժանդակության, ինչպես նաև բաժնետոմսերի օտարման և հայկական PicsArt, Sourcio ընկերությունների աջակցության վերաբերյալ։

Երեք վիճելի հարցեր

Ինչպես նշեց Ենգիբարյանը, Վերահսկիչ պալատի զեկույցի համաձայն, առանձնացվել են երեք հիմնական ուղղություններ, որոնք խնդրահարույց են համարվում։ Խոսքը, մասնավորապես, Sourcio ընկերությունում EIF 20 տոկոսանոց հավելաճով բաժնեմասի մասին է, հատուկ հիմնադրամից Հիմնադրամի կողմից աշխատողներին փոխառու միջոցների և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի աշխատանքի մասին է։

Խոսելով Sourcio–ում բաժնեմասի վաճառքի մասին` նա նշեց, որ Հիմնադրամը մասնակցել է ընկերությանը բաժնեմասային ներդրումների տեսքով Համաշխարհային բանկի դրամաշնորհային պիլոտային նախագծի շրջանակում` 35 հազար դոլար ներդնելով բաժնետոմսերի 50 տոկոսում ընկերությունների հետ աշխատանքային նոր մոդելի գործարկման համար։

«Մեզ հաջողվել է ոչ միայն ստեղծել ոլորտի լավագույն ընկերություններից մեկը, որը գործում է մինչ օրս, այլ նաև վերադարձնել միջոցները 20–տոկոսանոց հավելաճով, այն դեպքում, երբ այն պահին ընկերությունն ընդամենը մեկ տարի էր, որ աշխատում էր և ուներ ընդամենը 1 մլն դրամի եկամուտ։ Սակայն Վերահսկիչ պալատը, չգիտես ինչու, այս գործարքը տարօրինակ համարեց, չնայած, որ նմանատիպ այլ նախագծերում բաժնետոմսերը վաճառվել էին զրոյական ավելցուկով»,– ասաց Ենգիբարյանը։
Ինչ վերաբերում է աշխատողներին տրամադրվող փոխառություններին, ապա, ըստ նրա, Ինկուբատորը երկար տարիների աշխատանքի ընթացքում, ինչպես շատ այլ կառույցներ, ստեղծել է իր հիմնադրամն իր աշխատողներին սոցիալական հարցերի կամ առողջական խնդիրների լուծման համար փոխառություններ տրամադրելու համար։ Բոլոր գումարները երաշխավորված 100 տոկոսով վերադարձվում են։ Նման պրակտիկան գոյություն ունեն ողջ աշխարհում և գործում է որպես սոցփաթեթ։

«Ես անձամբ նույնպես օգտվել եմ այդպիսի փոխառությունից առողջական խնդիրների լուծման համար, և այդ բոլոր միջոցները վաղուց և ամբողջովին վերադարձվել են»,– ասաց Ենգիբարյանը։
Խոսելով Գյումրու տեխնոլոգիական պարկի մասին` Հիմանդրամի ղեկավարը նշեց, որ, քանի որ պետությունը չկարողացավ ամբողջությամբ ծածկել ծախսերը, դրա կառուցման համար լրացուցիչ միջոցներ ներգրավվեցին։

«Ամենազարմանալին այն է, որ ի թիվս այլ մեղադրանքների, մեզ մեղարդրում են նրանում, որ ինկուբացիոն ժամանակահատվածում գտնվող ընկերությունները տեխնոպարկում վարձ չեն վճարում։ Դա միանգամայն բացատրելւ է, քանի որ այն ստեղծված չէ որպես վարձակալությամբ տարածքներ հանձնող բիզնես կենտրոն, այլ տարածաշրջանում բիզնեսի ստեղծմանն օժանդակելու և ընկերությունների զարգացման համար բարենպաստ պայմաններ տրամադրելու համար։ Ակսօր մենք ոչ միայն հաջողության ենք հասել, այլ նաև կարողացել ենք ապահովել կենտրոնի լրիվ բեռնում, և դրա իմաստը բիզնես կենտրոնի և ինկուբացիոն ընկերույթան գաղափարախոսությունների համադրումն է»,– ասաց Ենգիբարյանը։

ՏՏ–ն հարվածի տակ է

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ղեկավարը գոհ է նրանից, որ քննություն է կատարվելու, որը թույլ կտա պարզել բոլոր մանրամասները, սակայն մտահոգված է այսպիսի նախադեպի ազդեցությամբ ՏՏ–ոլորտի վրա ընդհանուր առմամբ։

«Նմանատիպ ազդանշանները վնասում են ամբողջ ոլորտին, ոչ միայն Ինկուբատորի գործունեությանը կամ դրանց հետ կապված նախագծերի։ Մեր արդեն մի քանի նախագծեր ժամանակավորապես սառեցված են ներդրումների համար մինչև իրավիճակի պարզվելը»,– ասաց Ենգիբարյանը։

Նա հիշեցրեց, որ հինգ տարի առաջ Հիմնադրամի գործունեության վրա ճնշում գործադրելու նման փորձ էր կատարվել, երբ Ադրբեջանի իշխանությունները բողոքի նոտա էին ուղղել Microsoft և HP կորպորացիաներին Հիմնադրամի «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի կապակցությամբ։ Մասնավորապես, ադրբեջանակն կողմը հայտարարել էր ծրագրի իրագործման հետ կապված իբր մսխումների մասին, ինչին կորպորացիաները, բավականին հստակ գնահատելով իրավիճակը, չեն արձագանքել։

«Շատ զգույշ է պետք լինել, քանի որ ոլորտը չափազանց կարևոր է, այդ թվում` ներդրումների ներգրավման և արտերկրում երկրի վարկանիշի ձևավորման տեսանկունից։ Պետք չէ նաև մոռանալ, որ սա այն ոլորտն է, որն աճում է տարեկան միջինը 33 տոկոսով, որը երկրի տնտեսության զարգացման լոկոմոտիվն է, այդ իսկ պատճառով սխալ է փորձել վարկաբեկել այսպիսի հաջողված ծրագրերն իրավաբանական ենթատեքստով»,– ասաց Ենգիբարյանը։

Արդարության սպասելիս

Հիմնադրամի ղեկավարը նշեց, որ ՎՊ բոլոր պահանջները վերաբերում էին ոչ պետական ռեսուրսների օգտագործմանը, հետևաբար, խոսքը պետական շահերի պաշտպանության մասին չէ։ Սակայն, ինչպես նշեց Ենգիբարյանը, այս մոտեցումը կարող է հանգեցնել մասնավոր ներդրողների բազմաթիվ հարցերի։ Առավել ևս, երբ բոլոր հարցերը պետք է նախապես քննարկվեին հենց Հիմնադրամի հետ, ինչը չի արվել։

«Մենք ակնկալում ենք, որ քննչական մարմինները ճիշտ և արդար որոշում կընդունեն, և չենք կասկածում նրանց պրոֆեսիոնալիզմին։ Կարծում եմ` տվյալ հարցերը, հատկապես, կապված ՏՏ ոլորտի հետ, պետք է մանրամասն ներկայացված լինեն, այդ թվում` մեր կոզմից, քանի որ խոսքը ոչ թե պարզապես մի քանի թերացման, այլ վարկանիշային լուրջ վնասի մասին է, քանի որ ընտրվել են Հիմնադրամի կողմից իրականացրած առավել հաջողված նախագծերը»,– ասաց Ենգիբարյանը։

Ենգիբարյանը միաժամանակ ասաց, որ Հիմնադրամը պատրաստ է պատասխանատվություն կրել ըստ օրենքի, եթե իրական խախտումներ հայտնաբերվեն։

«Նմանատիպ «մեղադրանքները» մեր թևերը չեն կոտրել, հակառակը, մենք այժմ լրացուցիչ պատասխանատվություն ենք զգում ոլորտի առջև և մտադիր ենք սեփական օրինակով ապացուցել, որ երկրում արդարություն կա»,– ասաց Ենգիբարյանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13:41
29 Սեպտեմբերի 2023
Բնակարաններ վարձով տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից գումար է հափշտակել
Քննչական կոմիտեն զգուշացնում է
13:01
29 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
12:45
29 Սեպտեմբերի 2023
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետևում է այդ իրավիճակի փոփոխությանը
11:10
29 Սեպտեմբերի 2023
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
23:37
28 Սեպտեմբերի 2023
Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների. Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ