Ձեր պատճառով մեմերի կերպար եմ դառնում. Գալյանը՝ լրագրողներին

17.06.2025, 12:45
Ամեն անգամ ստիպված եմ ինչ-որ տարօրինակ ռեակցիաներ տալ ձեր իրականում շատ տարօրինակ և անհարգալից պահվածքին, որի պատճառով մեմերի կերպար եմ դառնում․ Գալյանը՝ լրագրողներին
Ձեր պատճառով մեմերի կերպար եմ դառնում. Գալյանը՝ լրագրողներին
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Արդարադատության նախարար Սրբուհի  Գալյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է իշխանություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցերին, որոնց վերաբերյալ սոցցանցերում և մեդիադաշտում աղմկահարույց հրապարակումներ էին հայտնվում։

Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու գործերին միջամտությամբ սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ հնչած լրագրողի հարցին  ի պատասխան՝ Գալյանն ասաց.

«Ես պետք է դասախոսությամբ հանդես գամ՝ բացատրելու համար, թե ինչ է Սահմանադրական կարգի  տապալումը։ Սահմանադրության կոնկրետ 1-7-րդ հոդվածների խախտումն է համարվում Սահմանադրական կարգի տապալում, ամեն անգամ ստիպված եմ լինում անընդհատ ինչ-որ տարօրինակ ռեակցիաներ տալ ձեր իրականում շատ տարօրինակ և  անհարգալից պահվածքին, որի պատճառով մեմերի կերպար եմ դառնում։ Եթե դուք ինձ հարց եք տալիս, բարի եղեք, լսեք այն»։

Գալյանը հորդորեց լրագրողներին իրավական տերմինաբանություն օգտագործելիս կարդալ օրենսգիրքը։
«Բոլոր լրագրողներին հրավիրում եմ Արդարադատության նախարարություն՝ իրավական լրագրության հետ կապված քննարկում կազմակերպելու և  մեծ հույս ունեմ, որ այդ քննարկումը օգուտ կունենա, ու  դրանից հետո մենք հնարավորություն կունենանք խաղաղ պայմաններում հարցեր տալու և լսելու  հարցերի պատասխանները»։