Դուք մեզ՝ աղբ, մենք Ձեզ՝ ուտելիք. Menu.am-ը հանդես է գալիս «համեղ» առաջարկով (ՖՈՏՈ)
22.03.2019,
20:09
Դուք մեզ՝ աղբ, մենք Ձեզ՝ ուտելիք. Menu.am-ը հանդես է գալիս «համեղ» առաջարկով:
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի./Նովոստի–Արմենիա/. Սննդամթերքի առաքմամբ զբաղվող Menu.am ընկերությունը պատրաստվում է երևանցիներին անակնկալ մատուցել վաղը նախատեսված համապետական շաբաթօրյակի ժամանակ։
«Սպասեք մեզ վաղը Երևանի տարբեր վայրերում։ Մեր թիմը կմոտենա Ձեզ և Ձեր հավաքած աղբի դիմաց Ձեզ կպարգևատրի պիցցայով կամ շաուրմայով։ Որքան շատ աղբ հավաքեք, այնքան շատ ուտելիք կստանաք», – նշված է Menu.am–ի Facebook–յան էջում։
Մարտի 23–ին Հայաստանում կանցկացվի համապետական շաբաթօրյակ։–0–

